Հունաստանում 154 հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում |armenpress.am|
10:57 - 07 օգոստոսի, 2021

Հունաստանում 154 հրդեհի մարման աշխատանքներ են ընթանում |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիսը, ով ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգման պատասխանատուն է:

«Վերջին 24 ժամում մեզ մոտ 98 նոր հրդեհ է բռնկվել, այսօր քաղաքացիական պաշտպանության ուժերը 154 հրդեհ են մարել երկրի ողջ տարածքում»,- ասել է Հարդալիսը:

Նա հավաստիացրել է, որ իշխանությունները մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները հրդեհների դեմ պայքարում:

Փոխնախարարն իր ցավակցություններն է հայտնել կրակի մարման ժամանակ մահացած կամավորականի ընտանիքի անդամներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել