Թուրքիան և Հունաստանը պատրաստ են միմյանց օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում |1lurer.am|
20:27 - 06 օգոստոսի, 2021

Թուրքիան և Հունաստանը պատրաստ են միմյանց օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում |1lurer.am|

1lurer.am: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ փոխադարձ օգնություն ցուցաբերել անտառային հրդեհների դեմ պայքարում: Իհարկե, դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ երկու երկրներն էլ առանձին կարողանան իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: 

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թվիթերի իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Վերջինս համերաշխության կոչ է արել անտառային հրդեհների դեմ պայքարում: 
 
Երկու երկրներում էլ շարունակվում են բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները: Հունաստանում՝ Եվբեա կղզուց ավելի քան 600 մարդ ապահով տարածք է փոխադրվել ծովով: Բնակչությանն օգնելու համար օգտագործվել են նաև զբոսաշրջային նավերը:
 
Թուրքիայի 6 մարզում 13 հրդեհ դեռևս չի հաջովել վերահսկողության տակ վերցնել: Իրադրությունը հատկապես ծանր է զբոսաշրջային կենտրոններ Անթալիայում, Մարմարիսում և Բոդրումում: Առափնյա շրջաններից մինչ օրս տարհանել են 10000 մարդու, այդ թվում՝ զբոսաշրջիկների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել