Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն |1lurer.am|
12:22 - 06 օգոստոսի, 2021

Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները:

«Նախագծով կարգավորել ենք ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս Հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է եկամուտներ ԱԱՀ-ի գծով: Ըստ այդմ՝ մենք առաջարկել ենք հետևյալ փոփոխությունները. Հարկային օրենսգրքում ավելացվում է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը, որը գրեթե նույնական է էլեկտրոնային պայմանագրի 18-րդ հավելվածով բերված հասկացությանը: Էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցում է համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով:

«Նախագծով խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին, այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել