Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

 |armenpress.am|
18:11 - 05 օգոստոսի, 2021

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում  ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա», - նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել