Կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ. Կոնջորյան
 |1lurer.am|
18:06 - 05 օգոստոսի, 2021

Կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ՝ ընդդիմության քվոտայով. տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այս անգամ չեն հայտարարի, թե ինչ թվով ավելի քվեարկողներ կլինեն, որպեսզի հանկարծ հնարավոր անվավեր դարձնողների համար կանխատեսելիություն չապահովենք: Հանուն այն բանի, որ ընտրվի Իշխան Սաղաթելյանը: Հանուն այն բանի, որ ընդդիմության թեկնածուն ընտրվի, ես հիմա չեմ հայտարարի, թե քանի ձայնով կավելացնենք, բայց մենք կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որ պարոն Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ՝ ընդդիմության քվոտայով, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքները»,- ասաց Կոնջորյանը:
 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել