Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ |1lurer.am|
12:28 - 05 օգոստոսի, 2021

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 104-ը: Քվեատուփում առկա էր 104 քվեաթերթիկ, որից անվավեր էր ճանաչվել մեկը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 53, դեմ՝ 50:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է ԱԺ նախագահի տեղակալի նոր ընտրություն:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իրենք կրկին Իշխան Սաղաթելյանին են առաջադրում որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել