Մեր երկրում թշնամիներ չունենք, ունենք քաղաքական մրցակիցներ. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|
10:38 - 05 օգոստոսի, 2021

Մեր երկրում թշնամիներ չունենք, ունենք քաղաքական մրցակիցներ. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: Կառուցողական աշխատանքի պատրաստակամություն ունենք: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Կարծում ենք, որ ցանկացած հայ, ցանկացած քաղաքական հայացք ունենալով հանդերձ, նախևառաջ մտածում է երկրի մասին: Սրանով հանդերձ արձանագրենք, որ մենք, իհարկե, մեր երկրում թշնամիներ, հակառակորդներ չունենք: Ունենք քաղաքական մրցակիցներ, իսկ թշնամին սահմանին է և սահմանից անդին:

Սահմանին կանգնած զինվորն այսօր պետք է հաստատակամ լինի, որ իր թիկունքն ամուր է, և այդ ամրությունը պետք է զգալ այստեղ՝ քաղաքական թիվ մեկ ամբիոնից»,- ասաց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ պետք է լինել համախոհ, եթե գերադասելի է պետական շահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել