Տոկիո-2020. Պարզապես ես վատ մասնակցեցի. Սիմոն Մարտիրոսյան |armenpress.am|
17:54 - 03 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Պարզապես ես վատ մասնակցեցի. Սիմոն Մարտիրոսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը Տոկիոյի Խաղերի 109 կգ քաշային կարգում գրանցած արդյունքը կապում է իր սխալների հետ:

«Շատ դժվարությամբ եմ քաշս գցում, արագ գցել չի ստացվում: Ոչ մարզիչներն են մեղավոր, ոչ էլ մյուսները: Պարզապես թույլ էի զգում այսօր ինձ: Չստացվեց: Այսօր այդ օրը չէր»,- Տոկիոյում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Նա շեշտեց, որ մարզումների ժամանակ, երբ իր քաշը 116 կգ է, ինքը բարձրացնում է այն քաշերը, որոնք պատվիրել էր երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ:

«Ես ավելի լուրջ մրցակցության էի սպասում, իմ նախատեսածից քիչ հանեց, բայց պարզապես ես վատ մասնակցեցի»,- նշեց նա:

Դիմելով հայրենակիցներին՝ Մարտիրոսյանը խնդրեց շատ չվհատվել և նայել առաջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել