Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը պարտվեց քառորդ եզրափակչում |1lurer.am|
09:31 - 03 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը պարտվեց քառորդ եզրափակչում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանին Օլիմպիական խաղերում չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: 67 կգ քաշային կարգում Ասլանյանը մեկնարկում հաղթեց Հունգարիան ներկայացնող Բալինտ Կորպասին:

Երկրորդ գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Եգիպտոսից Մոհամադ Էլսայեդին էր, որի հետ պայքարում Ասլանյանը պարտվեց 7:7 հաշվով: Առաջին մրցափուլում Մոհամեդ Էլսայեդին հաղթեց 7։2 հաշվով։ Երկրորդ մրցափուլում Կարեն Ասլանյանը հաղթեց 5։0 հաշվով։ Հայաստանի ներկայացուցիչը զգուշացում ուներ։

Ասլանյանը կարող է շարունակել պայքարը, եթե Էլսայեդին դուրս գա եզրափակիչ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել