Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 29 գլխավոր քարտուղարի
11:41 - 01 օգոստոսի,2021

Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է 29 գլխավոր քարտուղարի

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հուլիսի 30-ի որոշմամբ՝ պետական ծառայողական համակարգի և տարածքային կառավարման մարմինների 29 գլխավոր քարտուղարներ պարգևատրվել են։

Պարգևատրում են ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարները, ինչպես նաև՝ Պետական վերահսկողական ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Վիճակագրական կոմիտեի, Քաղաքաշինության կոմիտեի, Միասնական սոցիալական ծառայության, Անտառային կոմիտեի, Միգրացիոն ծառայության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարները։

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանների գլխավոր քարտուղարները նույնպես պարգևատրվել են։ 

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարների 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել