Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները
14:47 - 31 հուլիսի, 2021

Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները

Գերմանական Condor ավիուղիները հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»  ընկերությունից:

Շաբաթական կիրականացվի մեկ թռիչք՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել