Աֆղան զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է |armenpress.am|
12:21 - 31 հուլիսի, 2021

Աֆղան զինվորականների գործողությունների հետևանքով ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի զորքերը «Թալիբան» արմատական շարժումից հետ են  գրավել Հերատ նահանգի Գուզարա շրջանը:

Այս մասին հայտնում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Ավելի քան 100 թալիբ սպանվել կամ վիրավորվել է»,- ասված է գերատեսչության «Twitter»-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ աֆղան ուժայինները մեծ քանակությամբ զենք և զինամթերք են առգրավել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել