Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ժամը 11:00-ի դրությամբ իրադրությունը կայուն է․ ՊՆ
11:36 - 31 հուլիսի, 2021

Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ժամը 11:00-ի դրությամբ իրադրությունը կայուն է․ ՊՆ

Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել