Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ
11:25 - 31 հուլիսի, 2021

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում է գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ներկայացրել լուսանկար, որտեղ ցույց է տրվում գյուղի տների և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը:

«Սա ՀՀ Գեղարքունիքի  մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:

Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):

Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:

Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել