ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում |armenpress.am|
21:49 - 30 հուլիսի, 2021

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային SARS-CoV-2 վարակը շարունակում է մուտացվել, ուստի պետք է սպասել նոր՝ առավել վտանգավոր տարբերակների՝ ի հավելումն այս խմբին դասվող «ալֆա», «բետա», «գամմա» և «դելտա» հիմնամանրէների: Այս մասին Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ COVID-19 հիվանդության հարուցած վարակը կերպարանափոխվում է դրա մասին հայտնի դառնալու պահից սկսած, և այն շարունակում է փոփոխվել: Այդպիսով առաջացել է չորս նոր տարբերակ, և ավելի շատ կհայտնվի, քանի դեռ վարակը շարունակում է տարածվել», - ասել է ԱՀԿ ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել