Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում
12:31 - 30 հուլիսի,2021

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ արտակարգ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում

Սահմանային լարվածությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին շարունակվում են։ Նախօրեին ես հրապարակային դիմել էի ԱԺ դեռևս գործող նախագահ Արարատ Միրզոյանին ՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ այսօր մենք տեսնում ենք սահմանին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ։ «Ես կարծում եմ և պնդում եմ, որ  այս արտահերթից հետո պիտի անպայմանորեն հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, և եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը։ Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ, բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո եղած իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, հիմա իսկապես միասնական լուծումներ և թուրք-ադրբեջանական տանդեմին (որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին) իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար, ապագա խորհրդարանի էքշնները նվազեցնելու համար, կարծում եմ, դուք ժամանակ կգտնեք»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել