Բայրամովը Կլաարին վստահեցրել է, թե «Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ» |azatutyun.am|
11:44 - 30 հուլիսի, 2021

Բայրամովը Կլաարին վստահեցրել է, թե «Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ» |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հեռախոսազրույցում:

«Կողմերը մտքեր փոխանակեցին եռակողմ հայտարարությունների և տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց երկու պետությունների սահմանին լարվածության վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Բայրամովը զրուցակցին վստահեցրել է, թե ադրբեջանական բանակը պատասխանում է հայկական կողմի «ռազմական սադրանքներին, Ադրբեջանը պաշտպանում է իր միջազգային սահմանները»:

«Ընդգծվեց, որ Հայաստանը պետք է վերջ տա նման անպատասխանատու վարքագծին և կատարի իր պարտավորությունները: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ և այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել