Կասեցվել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում աթս-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
08:16 - 30 հուլիսի, 2021

Կասեցվել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում աթս-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր

Հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում աթս-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել