Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա. ավագանին հաստատեց |armtimes.com|
13:35 - 29 հուլիսի, 2021

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա. ավագանին հաստատեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ավագանին հաստատեց Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող ավագանու որոշման նախագիծը:

Նախագծի հեղինակներն են Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նախագիծը զեկուցող Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի սահմանված թիվը: Սույն նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր։ «Հարկ եմ համարում նշել, որ այս նախագծով ավագանու անդամների ստացած ամսական նվազագույն աշխատավարձի չափով (68000 դրամ) փոխհատուցման գումարը չի ավելանում»,-աաց նա:

Նա նաեւ հավելեց՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7մլրդ դրամ, եւ կարեւորեց նշել , որ այս նախագծով Երեւան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ:

«Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, եւ հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, ուստի  այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխավարձ: Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր եւ հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում կվերացվի, եւ հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,-եզրափակեց նա:

Հովհաննիսյանի զեկույցից հետո, ավագանու անդամները քննարկեցին ու մտքերի փոխանակում իրականացրին: Շատերը կարծիք հայտնեցին, որ վերոնշյալ նախագծին արտահերթ նիստով օրակարգ բերելու անհրաժեշտություն չեն տեսնում ու դա անհասկանալի է իրենց համար: «»

Մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո, ի վերջո հարցը դրվեց քննարկման: Որոշումն ընդունվեց՝ 34 կողմ, դեմ 2 ձեռնպահ ձայների արդյունքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել