Տոկիո-2020. Արման Դարչինյանը հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ |armtimes.com|
10:49 - 29 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Արման Դարչինյանը հաղթեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ |armtimes.com|

armtimes.com: Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերում իր առաջին մենամարտն անցկացրեց 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:

Հայ մարզիկը վիճակահանությամբ բաց էր թողնում 1/16 եզրափակիչը, իսկ 1/8 եզրափակչում նրա մրցակիցը Սլովակիան ներկայացնող Անդրեյ Շեմեկն էր: Առաջին ռաունդում մրցավարներից 4 հաղթանակը տվեցին սլովակ մարզիկին, մեկիը՝ Դարչինյանին: Սակայն մյուս երկու ռաւոնդներում Դարչինյանի առավելությունը կասկած չէր հարուցում: Նա վստահորեն հաղթեց երկրորդ և երրորրդ ռաունդները, և մենամարտի վերջում բոլոր 5 մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Այսպիսով, Արման Դարչինյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն, ֆիլիպինցի Էումիր Մարսիալին: Հաղթելու դեպքում Դարչինյանն առնվազն կապահովի բրոնզե մեդալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել