Ադրբեջանական ԶՈՒ-ը, խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը լռեցվել է. ՀՀ ՊՆ
09:11 - 29 հուլիսի, 2021

Ադրբեջանական ԶՈՒ-ը, խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը լռեցվել է. ՀՀ ՊՆ

Հուլիսի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել