ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել |tert.am|
21:34 - 28 հուլիսի, 2021

ՄԱԿ-ը սահմանին նոր սրման կապակցությամբ կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը մտահոգում է ՄԱԿ -ին: Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների մասին տեղեկությունները, գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկություններին, այդ թվում և՝ վերջին միջադեպին, որի մասին տեղեկություն ենք ստացել այսօր: Թեպետ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այս տեղեկությունները, սակայն  մենք կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և հարցերը լուծել երկխոսության միջոցով»,- ասել է Հաքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել