Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն
18:04 - 28 հուլիսի, 2021

Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ը։
 
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
 
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել