Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրեց Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը |armenpress.am|
17:38 - 28 հուլիսի, 2021

Գեղամասարի համայնքապետի տեղակալը ներկայացրեց Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարի  տեղակալ Վարդան Մարգարյանը հուլիսի 28-ին սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում սահմանային իրավիճակով պայմանավորված խուճապ չի նկատել:  Մարգարյանն այս մասին լրագրողների հետ զրույցում:

 «Հենց նոր եմ եկել բնակիչների հետ հանդիպումից, ամեն ինչ նորմալ է: Գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, կրակոցներ դիրքերում եղել են, ձայնը լսվել է, բայց ժողովրդի մոտ դա ոչինչ չի փոխում»,- նշեց Մարգարյանը:

Համայնքապետի տեղակալը չի կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է: Ըստ Մարգարյանի` եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին:

«Ապագան լավ է լինելու, այս ամենը կարճ բնույթ է կրելու»,- եզրափակեց Մարգարյանը:

Մանրամասները տեսանյութում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել