Հայկական կողմն ունի 4 վիրավոր. հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է
14:27 - 28 հուլիսի, 2021

Հայկական կողմն ունի 4 վիրավոր. հրադադարի պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը՝ ստորև.

«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի   վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել