Բաքվում դատախազը 2 հայ գերիներից յուրաքանչյուրի համար 16 տարվա ազատազրկում է պահանջել |tert.am|
13:15 - 28 հուլիսի, 2021

Բաքվում դատախազը 2 հայ գերիներից յուրաքանչյուրի համար 16 տարվա ազատազրկում է պահանջել |tert.am|

tert.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է երկու հայ գերիների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «լրտեսության» համար:

Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած դատավարության ընթացքում դատախազը  մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում` պատիժը կրելուց հետո երկրից արտաքսմամբ:

Հայտնի է, որ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին` Շուշիից ոչ հեռու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել