2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք. ՌԴ ՊՆ |tert.am|
22:23 - 27 հուլիսի, 2021

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Խաղաղապահներն ապահովում են նաև քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: 

Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2 կմ ճանապարհ և մեկ շինություն: 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք, 659,3 կմ ճամապարհ, 1906 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 767 պայթյունավտանգ առարկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել