Անցկացվել են ՀՕՊ վարժանքներ
22:21 - 27 հուլիսի, 2021

Անցկացվել են ՀՕՊ վարժանքներ

Սպաների մասնագիտական գիտելիքները ստուգելու նպատակով հուլիսի 26-27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զենիթահրթիռային մարտկոցների հրամանատարների հավաք-պարապմունքներ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զինծառայողներին ուսուցանվել են ժամանակակից պատերազմի ժամանակ հակաօդային պաշտպանության միջոցների գործողությունները։ Հավաքի մասնակիցները ստուգարքներ են հանձնել մասնագիտական առարկաներից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել