Հասանելի առողջապահություն՝ բոլորի համար. նախատեսվում է 2024-ից ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն |armenpress.am|
19:54 - 27 հուլիսի, 2021

Հասանելի առողջապահություն՝ բոլորի համար. նախատեսվում է 2024-ից ներդնել առողջության համապարփակ ապահովագրություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է 2024 թվականից ներդնել առողջության համապարփակ ապահովագրության համակարգ, կարող է սահմանվել առողջության հարկ: Երևանում անցկացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ կազմակերպած «Առողջության ապահովագրությունը Հայաստանում. իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով քննարկումը:

«Այն աշխատանքները, որ սկսել էինք 2 տարի առաջ, ցավոք սրտի, որոշակի լավատեղյակ պատճառների պատճառով կանգ էին առել: Մենք շարունակում էինք աշխատել այդ փաստաթղթի կոնցեպտի վրա, սակայն հիմա արդեն սկսում ենք համատեղ քննարկումներ՝ մեր բժշկական հասարակության, մասնագետների հետ, որոնք կարող են մեզ ճիշտ ուղղորդել, թե որն է այդ ճիշտ ճանապարհը, որ մենք կընտրենք ապահովագրության ներդրման ճանապարհին և կհասնենք մեր նպատակներին»,- նշել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ու հիշեցրեց նպատակները՝ ունենալ հասանելի առողջապահություն՝ բոլորի համար:

Նա նկատել է՝ այսօր քաղաքացիներն իրենց գրպանից մեծ գումարներ են ծախսում՝ առողջապահական ծառայություններ ստանալու համար: Շատերը նույնիսկ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել այդ ծառայությունների համար: Նանուշյանը միևնույն ժամանակ հիշեցրեց մի շարք երկրների փորձը, որտեղ առողջության ապահովագրական համակարգերը տարիների ընթացքում կայացել են:

«Մեկ շնչի հաշվով մենք ունենք առողջապահական ծախսերի զգալի աճ: 2000-2015-ին մոտ 3 անգամ աճ ունենք: Այդ ծառայությունների համար ամենամեծ բեռը բաժին է ընկնում մարդկանց գրպանից կատարվող օղակի վճարումներին»,- ասել է առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ու հավելեց՝ պետական ծախսերի աճը շատ ավելի քիչ է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել