Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» նոր հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել |tert.am|
19:14 - 27 հուլիսի, 2021

Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» նոր հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել |tert.am|

tert.am: Վրաստանում կորոնավիրուսի «Դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին տեղեկացրել է Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Դելտա պլյուս» տեսակը «Դելտա»-ի, այպես կոչված՝ «հնդկական հիմնամանրէի» նոր տարբերակն է, որն առաջին անգամ հայտնաբերվել էր Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին:

Վրաստանում ներկա պահին վարակված բնակչության 50 տոկոսի մոտ «հնդկական հիմնամանրէ» է հայտնաբերվել: Այն սկսել է տարածվել մայիսից: Վարակակիրների մյուս մասի մոտ տարածվել է կորոնավիրուսի «բրիտաանական հիմնամանրէն», որը Վրաստան է հասել փետրվարին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել