Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|
19:06 - 27 հուլիսի, 2021

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:

 Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը թայ-բրեյքում մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդ պարտիայում հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց: Երկու պարտիաների ընդհանուր 1,5:0,5 հաշվով Մարտիրոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել