Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» |tert.am|
18:08 - 27 հուլիսի, 2021

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան» |tert.am|

tert.am: «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան». այսօր Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, գրել է minval.az-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահները եռակողմ հանդիպման արդյունքներից հետո ստորագրել են Բաքվի հռչակագիրը:

Գաֆարովան նշել է եռակողմ ձևաչափով հանդիպումներ անցկացնելու կարևորությունը: Նա ասել է, որ «Բաքվի հռչակագրի շրջանակում կարևոր է համարում աջակցությունն Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզներ տրամադրելու հարցում»:

Տեղեկատվության համաձայն, հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ասադ Կայսերը:

Գաֆարովան նշել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի երեք երկրների ռազմավարական կապերի ամրապնդմանը:

Շենթոփը հայտարարել է, որ Բաքվի հռչակագիրը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: Այս փաստաթուղթը կարևոր դեր է ունենալու եռակողմ հարաբերությունների ինստիտուցիոնալացման տեսանկյունից, ասել է Շենթոփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ստեղծվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների միջև համագործակցության եռակողմ հարթակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել