Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել է աջակցման ծրագրերից
14:02 - 27 հուլիսի, 2021

Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել է աջակցման ծրագրերից

Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել են աջակցման ծրագրերից։ Այս մասին Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների աջակցման ծրագրերի վերաբերյալ ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը։

«Արցախի օպերատիվ շտաբը հիմնականում զբաղվում է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, հաշվառմամբ և միգրացիոն հարցերով Արցախի տեղահանված բնակիչների 97%-ը օգտվել են բոլոր աջակցման ծրագրերից, որոնք արդեն ավարտման փուլում են»։

Նրա խոսքով՝ այն անձինք, ովքեր դեռևս չեն օգտվել աջակցման ծրագրերից, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում։

Նա նաև ասաց, որ կարգավորվում է արցախցիների բնակության հարցը։ «Բոլոր տեղահանվածները եկել են այն եզրակացության, որ պետք է ապրեն վարձով կամ բարեկամի տանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել