Տոկիո-2020. Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում |armenpress.am|
13:44 - 27 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Ծանրորդ Իզաբելա Յայլյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յայլյանը Օլիմպիական խաղերի 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 7-րդ տեղը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 59 կգ քաշային կարգի կանանց մրցաշարի պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Յայլյանը գլխավերևում պահեց 90 կգ, այնուհետև` 95 կգ, սակայն երրորդ մոտեցման ժամանակ նա չբարձրացրեց 97 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցմանը հայ ծանրորդը կարողացավ բարձրացնել 110 կգ, սակայն տապալեց երկրորդ և երրորդ մոտեցումները ` չպահելով 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 7-րդ  հորիզոնականը:

59 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ չինական Թայփեյի ներկայացուցիչ Կու Հսինգ-Չուն, ով երկամարտում գրանցեց 236 կգ արդյունք` դառնալով նաև ՕԽ ռեկորդակիր պոկում և հրում ձևերում: Երկրորդ տեղում Թուրքմենստանից Պոլինա Գուրևան է, և եռյակը եզրափակեց ճապոնուհի Անդոհ Միկիկոն:

Իզաբելա Յայլյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել