Աֆղանստանի ԶՈՒ-ն վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 187 գրոհայինի |tert.am|
11:49 - 27 հուլիսի, 2021

Աֆղանստանի ԶՈՒ-ն վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 187 գրոհայինի |tert.am|

tert.am: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են «Թալիբան» արմատական շարժման 187 գրոհայինի, ևս 112-ը վիրավորվել են: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը՝ իր թվիթերյան էջում:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Աֆղանստանի զինված ուժերը «ռազմական գործողություններ են իրականացրել Կունար, Լոգար, Ղազնի, Խոստ, Քանդահար, Ուրուզգան, Ֆարյաբ, Բալխ, Ջաուզջան, Սամանգան, Հիլմենդ, Թահար, Քունդուզ, Բաղլան և Քապիսա նահանգներում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել