Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգենի շրջանի պատվիրակությանը
23:16 - 26 հուլիսի, 2021

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Ռեգենի շրջանի պատվիրակությանը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Գերմանիայի Դաշնության Բավարիայի երկրամասի Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչներին` Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության շրջանակները: Կողմերը կարևորել են համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին, շնորհակալություն հայտնել արդեն բարեհաջող իրականացված ծրագրերի համար, միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հերբերտ Ունաշը նույնպես դրական է գնահատել կատարված աշխատանքները: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Տավուշ-Ռեգեն համագործակցությունը կամրապնդվի նոր ծրագրերով։

Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով: Մարզպետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո Ռեգենի տարածաշրջանի ներկայացուցիչները մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել են Իջևանի գինու, կոնյակի գործարան:

Մարզպետարանը հիշեցնում է, որ դեռևս 2011 թվականին, ԴՎՎ ինթերնեյշընլի (DVV International in Armenia) նախաձեռնությամբ և միջնորդությամբ, Տավուշի մարզի և Ռեգենի շրջանի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Համագործակցության համատեքստում ստեղծվել է նաև «Տավուշի մարզի տուրզիմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն:

Սրա գործառույթն է՝ տուրիզմի զարգացման համար միջհամայնքային համագործակցության հնարավորություններ ստեղծել ամբողջ մարզում։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել