Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից եւ նշանակվել դեսպան Եգիպտոսում
22:14 - 26 հուլիսի, 2021

Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից եւ նշանակվել դեսպան Եգիպտոսում

Նախագահի հրամանագրով՝ Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և դեսպան նշանակվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Հրաչյա Փոլադյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կահիրե)»,-ասվում է հրամանագրում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել