ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ
21:25 - 26 հուլիսի, 2021

ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ

Հուլիսի 22-ից 26-ը ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել են ճամբարային հավաքներ։

ՊՆ-ն նշում է, որ անձնակազմը դուրս է եկել դաշտային ելքի,  սպառազինությունն ու ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի։ 

Հավաքների ընթացքում տեսական և գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, ուսուցանվել է արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողություններ վարելու կարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել