Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվել է աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում |armenpress.am|
20:35 - 26 հուլիսի, 2021

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվել է աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ,  գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվել է աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ դասական պարտիայում:

Ռուսական Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Երկրորդ պարտիան ավարտվել է Մարտիրոսյանի պարտությամբ:

Քառորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի թայ-բրեյքում:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել