Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի շրջանը |armenpress.am|
19:51 - 26 հուլիսի, 2021

Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի շրջանը |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի կառավարական ուժերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի Կալդար շրջանը:

Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:

«Թալիբների մոտ 20 ահաբեկիչ ոչնչացվել է, տասնյակից ավելի վիրավոր կա, բացի այդ, նրանք լքել են այդ Կալդար շրջանը»,- ասված է երկրի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել