Հայաստանը բանակցում է «Մոդեռնայի» շուրջ. Ավանեսյանը՝ պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին |armtmes.com|
19:02 - 26 հուլիսի,2021

Հայաստանը բանակցում է «Մոդեռնայի» շուրջ. Ավանեսյանը՝ պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին |armtmes.com|

armtimes.com: Հայաստանի և Ամերիկայի միացյլալ նահանգների կառավարությունները բանակցում են կորոնավիրուսային հիվանդության դեմ ամերիկյան արտադրության «Մոդեռնա» պատվաստանյութի շուրջ: Այս մասին այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ «Մոդեռնան» կլինի Հայաստանում, այն ձեռք բերելու համար ինչ բանակցություններ են ընթանում:

«Պարոն Աֆեյանի հետ մենք ունեցանք բավականին արդյունավետ հանդիպում, քննարկեցինք իրականացվող այն բանակցությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը վարում է ԱՄՆ կառավարության հետ, և իր կողմից պետք է միացյալ ջանքերի մեկտեղում լինի, որ մենք ունենանք այդ պատավաստանյութը Հայատանում»,- հավելել է նա:

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում պատվաստանյութի վաճառքը, այլ դա տարբեր երկրների կառավարությունների մենաշնորհն է։ «Լիահույս ենք, որ առաջիկայում հաջողություններ կունենանք այս մասով»,- եզրափակել է Ավանեսյանը։

Ավելի վաղ «Մոդեռնա» պատվաստանյութի համահիմնադիր հայազգի Նուբար Աֆեյանը Երևանի պետական բժշկական համալսարանի անձնակազմի հետ զրույցում նշել էր՝ հնարավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը: Նա ասել էր, որ որպես նվեր Հայաստանին կտրամադրվի «Մոդեռնան» կամ «Պֆայզրը», իսկ թե երբ պատվաստանյութը կլինի Հայաստանում, Աֆեյանի խոսքով հստակ ժամկետ նշել չեն կարող: Հարցին՝ Աֆեյանը պատվաստանյութը Հայաստան ներկրելու հարցը քննարկե՞լ է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ վերջերս հանդիպել էր, Աֆեյանը պատասխանել էր, որ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնակատարի հետ պատվաստանյութի վերաբերյալ խոսակցություն ունեցել է, բայց մանրամասնել թե ինչ՝ չի կարող: 

«Մոդեռնայի» համահիմնադիրը նշել էր նաև, որ առաջիկայում սպասվում է պատվաստանյութի գնային փոփոխություն, որպեսզի թե Հայաստանը, թե այն բոլոր երկրները, ովքեր ցանկանում են կորոնավիրուսի դեմ իրենց բնակչությանը պատվաստել «Մոդեռնայով» կարողանան այն ձեռք բերել: Սակայն, դեռևս պաշտոնապես չի հրապարակվում պատվաստանյութի մեկ դեղաչափի այս պահին գործող գինը: Պատվաստանյութ արտադրող ընկերությունները հաճախ չեն բացահայտում իրենց պատվաստանյութերի գնային արժեքը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, «Մոդեռնայի» մեկ դեղաչափը դեռևս արժե 24 դոլար: 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել