Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան
18:44 - 26 հուլիսի, 2021

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել․ Ալեն Սիմոնյան

Քննարկեցինք գալիք աշխատանքը, նաև Ազգային ժողովի և կառավարության համագործակցությունը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի նորընտիր պատգամավորների հանդիպումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց , որ հանդիպման ընթացքում քննարկել են գալիք աշխատանքը, ԱԺ-Կառավարություն համագործակցությունը»։

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և կարծում ենք, որ այդ հարցում  նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը  պետք է լինի․ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում այսօր ներկայացված կուսակցություններով», -ասաց նա՝ հավելելով, որ փորձել են հասկանալ, թե ինչ օրենսդրական լուծումներ պետք է առաջարկեն, որպեսզի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները ներառվեն հանձնաժողովում։

Նա ասաց նաև, որ քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել