Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու․ նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան |tert.am|
14:23 - 26 հուլիսի, 2021

Քովիդի դեմ պատվաստված մարդկանց մեջ վիճակահանություն է լինելու․ նրանք ստանալու են թատրոնի, օպերայի տոմսեր. Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը իր դռներն է բացել արդեն վերանորոգված, սարքավորումներով համալրված վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքի բացման ժամանակ:

Նախարարը անդրադարձավ կորոնավիրուսին և համավարակով պայմանավորված հայաստանյան իրավիճակին և ընդգծեց՝ թվերի աճ է գրանցվել:

Նա անդրադարձավ նաև պատվաստումներին քովիդի դեմ և նշեց, որ աշխատանքներ են տարվում նոր պատվաստանյութերի խմբաքանակի ձեռք բերման համար:

«Մենք հետաքրքիր գործիքակազմ ենք մտածել պատվաստման ցուցանիշը բարձրացնելու համար և ուշադրությունը դեպի մշակույթ են ուղղել, շուտով պատվաստվողները վիճակահանության միջոցով կունենան թատրոնների, օպերաների տոմսեր»,- ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել