Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում  |armenpress.am|
20:34 - 25 հուլիսի, 2021

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթանակների շարքը աշխարհի գավաթի խաղարկությունում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաղթական շարքը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:

Սոչի քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում Մարտիրոսյանը մրցեց Իրանից Ամին Տաբատանաեյի հետ:

Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 61-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն հուլիսի 26-ին:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել