Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել |tert.am|
17:42 - 25 հուլիսի, 2021

Փարիզում կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների դեմ ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել. ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել |tert.am|

tert.am: Ֆրանսիայում, պաշտոնական տվյալներով, ավելի քան 160 000 մարդ է մասնակցել երկրի ողջ տարածքում անցկացված շաբաթօրյա ցույցերին:

Ինչպես փոխանցել է BBC News-ը, բազմահազարանոց ցույցերի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված քայլերի առնչությամբ:

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ բախումներ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ: Նշվում է, որ նաև ձերբակալություններ են եղել:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցներից մեկն այժմ պատվաստված լինելու մասին երկրի մի շարք շրջաններում պահանջվող «անցաթուղթն» է, որի առկայությամբ միայն մարդիկ կարող են որոշ վայրեր այցելել: Կառավարությունը նման կանոն է սահմանել վիրուսի աննախադեպ աճի տեմպերով պայմանավորված:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել