Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք
11:17 - 25 հուլիսի, 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1115 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել