Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ |armtimes.com|
17:03 - 24 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ |armtimes.com|

armtimes.com: Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանականերում ավարտվեց սպորտային մարմնամարզության որակավորումը: Հենացատկի որակավորումում գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը:

Հայաստանի ներկայացուցիչը իր առաջին ցատկի համար ստացավ 14․733, երկրորդ ցատկի համար՝ 15․000 միավոր և 14․866 միջին միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Ընդ որում, առաջին տեղը զբաղեցրած կորեացի Ջիհվան Շինը նույնպես ստացավ 14,866 միավոր, սակայն իր ցատկերից մեկի համար նա ստացավ 15․100 միավոր, ինչի շնորհիվ առաջ անցավ Դավթյանից: 

Այսպիսով, Դավթյանը դուրս եկավ հենացատկի եզրափակիչ, որը տեղի է ունենալու օգոստոսի երկուսին: Բացի Դավթյանից և Շինից եզրափակիչում հանդես գալու իրավունք էեն ստացել Ռուսաստանի օլիմպիականներ Նիկիտա Նագորնին ու Դենիս Աբլյազինը, թուրք Ադեմ Ասիլն ու Ահմետ Օնդերը, ֆիլիպինցի Կառլոս Էդրիել Յուլոն և բրազիլացի Սոուզա Կայոն: Որակավորումը չեն կարողացել հաղթահարել, մասնավորապես, այս տարվա Եվրոպայի չեմպիոն ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը, ասիական խաղերի կրկնակի չեմպիոն հոնգկոնգցի Շեկ Վայ Հունը:

Ավելացնենք, որ նժույգթափեր վարժությունում Դավթյանն իր կատարման համար ստացավ 14,566 միավոր և զբաղեցրեց 13-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել