ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում
 |tert.am|
10:19 - 24 հուլիսի, 2021

ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն կոչ են արել հրադադար հաստատել Աֆղանստանում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն և Եվրոպայի պետությունները մինչև Աֆղանստանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելը հակամարտության կողմերին կոչ են անում համաձայնության գալ երկրում մշտական և համապարփակ հրադադարի շուրջ, ինչի մասին ասվում է համապատասխան կոմյունիկեում, գրում է kommersant.ru-ն:

Հռոմում կայացած հանդիպումից հետո այն ընդունել են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչներն ու հատուկ բանագնացները: Փաստաթուղթը հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են արել նվազեցնել բռնությունը և պաշտպանել խաղաղ բնակիչներին` միևնույն ժամանակ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պարտավորությունները, ապահովել օտարերկրյա դեսպանությունների և այլ դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, օդանավակայանների, հասարակական կազմակերպությունների և նրանց աշխատակիցների անվտանգությունը, դադարեցնել «Թալիբան» արմատական շարժման հարձակումը: Բացի այդ, նրանք Աֆղանստանի հարևաններին կոչ են արել ուժեղացնել աջակցությունը աֆղան ժողովրդին և նպաստել խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը, իսկ «Թալիբան» -ին և Աֆղանստանի կառավարությունը կոչ են արել կատարել իրենց պարտավորությունները՝  կանխելու «Ալ Քաիդա»-ի, ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից երկրի տարածքի օգտագործումը:

Շարունակությունը՝ tert.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել