ՀԱԷԿ-ում իրականացվող վերանորոգման աշխատանքները նորմալ են ընթանում, հունիսին 1-2 տատանում է եղել. Հակոբ Վարդանյան |armtimes.com|
15:18 - 23 հուլիսի, 2021

ՀԱԷԿ-ում իրականացվող վերանորոգման աշխատանքները նորմալ են ընթանում, հունիսին 1-2 տատանում է եղել. Հակոբ Վարդանյան |armtimes.com|

armtimes.com: Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացվող վերանորոգման աշխատանքները նորմալ են ընթանում, ըստ գրաֆիկի, շեղումներ չկան: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ից ՀԱԷԿ-ում մեկնարկել է առանցքային պլանային-նախազգուշացնող վերանորոգումը կայանի արդիականացման եւ շահագորժման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում եւ դրա պատճառով ատոմակայանը 141 օր կանգ է առել: Արդիականացումից հետո հնարավոր կլինի շահագործել 2026 թվականից հետո՝ առնվազն մինչեւ 2036 թվականը։

Վարդանյանը մեր զրույցում նշեց, որ վերանորոգման աշխատանքները նախատեսված ժամկետում կավարտվեն. «Դեռեւս 2 ամսից ավելի ժամանակ կա աշխատանքների ավարտին եւ եթե նույն կերպ շարունակվի ամեն ինչ, ապա կավարտվի նախատեսված ժամկետում»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել