ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին |tert.am|
17:42 - 22 հուլիսի, 2021

ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին |tert.am|

tert.am: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում այսօր որոշում կայացրեց փոխել այս տարի կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք  փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Բացի այդ, ըստ Ա. Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ու պատշաճ կազմակերպել ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց մասշտաբով ամենամեծն են:

ԿԸՀ-ն որոշեց՝ նախատեսված ՏԻՄ ընտրությունների օրերը՝ սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 փոխել և նշանակել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել